կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հուսամ՝ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի»․ Կոնջորյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

«Հուսամ՝ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի»․ Կոնջորյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

Քիչ առաջ, ԱԺ նիստի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ակնհայտորեն սադրել իրավիճակը և բախում հրահրել նիստերի դահլիճում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Բախումը տեղի չունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ցուցաբերեցին զսպվածություն և լայնախոհություն:

Հիմա ընդմիջման ժամ է: Հուսամ՝ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի և մենք քաղաքակիրթ կերպով կշարունակենք դատավորների ընտրությունը»։

  • Կիսվել: