երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բագրատ Զաքարյանը ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Բագրատ Զաքարյանը ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերին, Էներգախնայողության (ECOserve) ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Բենեդիկտ Վիմբաուերին: Հայտնում են Մեղրիի համայնքապետարանից:

Նրանք միասին այցելել են Մեղրի համայնքի Վանք-Կալեր բնակավայր տանող կամրջի շինհրապարակ` ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար:

Կամրջի կառուցման ծրագրի ֆինանսավորման մի մասն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի կողմից:

  • Կիսվել: