հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն

Բագրատ Սրբազանն այսօր կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն

Այս պահին Բագրատ Սրբազանն ու նրա կողմնակիցները Կիրանցից վերադառնում են Երևան: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման տելեգրամյան ալիքից:

՛՛Այսօր երեկոյան, ժամը 22:30-ին Սրբազանը կայցելի Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ միևնույն տելեգրամյան էջը հայտնել էր, որ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն սել է. ՛՛Վերադարձին այցելելու եմ Արցախի նախագահի գրասենյակ։ Մեր զորակցությունն եմ հայտնում և պատրաստ եմ իմ մեքենան նվիրել նրանց՛՛։

Հիշեցնենք, որ այսօր հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը և ներս մտել։ Նրանք առգրավել են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի նախագահի Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

 

  • Կիսվել: