երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Բագրատ Սրբազանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին

Բագրատ Սրբազանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Al-Monitor լրատվականին։ Այս մասին տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից:

Պարբերականի թղթակցի հետ զրույցում Սրբազան Հայրը պատմել է Տավուշում սկիզբ առած և ամբողջ Հայաստանով տարածված Շարժման մասին։ Նա ներկայացրել է պայքարի դուրս եկած ժողովրդի պահանջները և դրված նպատակներին հասնելու ուղիները։

Al-Monitor-ը Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների զարգացումները լուսաբանող աշխարհի առաջատար լրատվականներից մեկն է։

  • Կիսվել: