երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ)

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ)

Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Այս մասին տեղեկանում ենք ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ֆեյսբուքյան էջից:

՛՛Այս պահին Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա մեր հստակ գործողությունների մասին միասին խոսենք, պայմանավորվենք և ամբողջ մեր ներուժով իրականացնենք խաղաղ անհնազանդության գործողություններ։ Քիչ անց կասեմ, թե ես ինքս որտեղ եմ լինելու:

Մեր ասելիքները փոխանցված են, սպասելիքներ էլ չունենք։ Եթե Փաշինյանը դեռ ասելիք ունի, կգա, ձևը կգտնի մեզ հետ հանդիպելու, եթե ոչ, ապա ստիպված կլինի հանդիպել մեզ հետ՛՛,- կառավարակա ամառանոցի մոտ նշեց Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ երթի մասնակիցները մինչ երթով Հանրապետության հրապարակ շարժվելը կառավարական ամառանոցի մոտ էին, որտեղ Բագրատ Սրբազանն ակնկալում էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների մոտ գնալուց առաջ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հանրահավաքը, որի ժամանակ հայտարարվել է, որ վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է:

Նա նշել է, որ Վեհափառ Հայրապետին խնդրել է սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը:

  • Կիսվել: