հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրաքում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը

Իրաքում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը

Բաղդադում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարությունը, տեղեկացնում է Alsumaria-ն: 

Նա նշել է, որ այս պատերազմը ոչ կրոնական է, ոչ  էթնիկ:

Նշենք, որ Իրաքում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարն իսլամական աշխարհին համերաշխության կոչ էր հղել Արցախի դեմ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից վարվող պատերազմում:

ՀՀ դեսպանության հայտարարության մեջ նշվել է, որ հայերը շատ են տուժել թուրքերից, իսկ ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հայերի գոյությանը վերջ դնելու համար, հայերը թուլ չեն տա ողբերգության կրկնություն: ՛՛Հայերի պայքարը ազատության և արժանապատիվ կյանքի համար է՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: