երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա. Տիգրան Ավինյան

Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա. Տիգրան Ավինյան

Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա։ Աղմկահարույց ձերբակալություններ, կալանավորումներ ենք ունեցել, անհատական դեպքերով կտան քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը։

Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Նա պատասխանել է նաև  ընդդիմության մեղադրանքներին, որ ինքը ստվերային քաղաքապետ է ու սկսել է քարոզչությունը՝ օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը․

«Ես փոխքաղաքապետ եմ, որը համակարգում է վարչական շրջանների, շինբարեկարգման վարչության, մշակույթի, տրանսպորտի վարչությունների և մի շարք այլ վարչությունների աշխատանքները։ Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել։

Անտրամաբանական կլիներ, որ փոխքաղաքապետը, որը համակարգում է վարչական շրջանների աշխատանքը, չշրջեր վարչական շրջանների ղեկավարների հետ և չհասկանար, թե ինչ խնդիրներ ունեն լուծելու։ Ինձ դրա համար քննադատելն անտրամաբանական է։ Ընդդիմության տեղը, եթե լինեի, կկենտրոնանայի մեր սխալների, բացթողումների, չարած աշխատանքի վրա»,-նշել է Ավինյանը:

  • Կիսվել: