երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Բաց հասարակություն» հիմնադրամը ԵՄ-ին ու ՄԱԿ-ին կոչ է անում դիվանագիտական ​​ճնշում գործադրել Բաքվի վրա

«Բաց հասարակություն» հիմնադրամը ԵՄ-ին ու ՄԱԿ-ին կոչ է անում դիվանագիտական ​​ճնշում գործադրել Բաքվի վրա

Միջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ինտենսիվ մարտերի բռնկումից հետո ամրապնդելու հրադադարը, քանի որ մարտերի հետեւանքով վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Այս մասին ասած է Ջորջ Սորոսի հիմնած ՛՛Բաց հասարակություն՛՛ հիմնադրամի թվիթերյան էջում:

Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Այս շաբաթվա սկզբին ադրբեջանական զորքերը սկսել են գնդակոծել հայկական տարածքները՝ ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, այնուհետեւ գրավեցին միջազգային սահմանի հայկական կողմի տարածքները:

Մարտերն ամենաարյունալին են երկու երկրների միջեւ 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմից հետո, որի ժամանակ հազարավոր մարդիկ զոհվեցին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի էթնիկապես հայկական անկլավի վերահսկողության, որը գտնվում է Ադրբեջանի սահմաններում:

2020 թվականի պատերազմի եւ երկու երկրների միջեւ նախորդ հակամարտությունների ժամանակ կռիվները հիմնականում սահմանափակվել են Լեռնային Ղարաբաղով, որը միջազգային իրավունքի համաձայն համարվում է Ադրբեջանի մաս:

Մենք կոչ ենք անում ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանից եւ ռազմական գործողությունների չկրկնվելը, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայմամբ, ինչպես նաեւ Բաքվի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրելով՝ խաղաղ բանակցություններին վերադառնալու համար՛՛:

  • Կիսվել: