Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
«Վերին Լարս» անցակետով երթևեկությունը 5-օրյա դադարից հետո բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, բեռնատար տրանսպորտի երթևեկությունը դեռ արգելված է։
Հիշեցնենք, որ «Լարսով» անցնող ճանապարհը փակվել էր ձյան տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով։


