ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ հայտարարության առնչությամբ

Բաբաջանյանը նախագահին կոչ է արել քննարկումներ անցկացնել եռակողմ հայտարարության առնչությամբ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ նախագահին կոչ է արել քաղաքական ուժերի և մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ իրականացնել նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության առնչությամբ: -ի փոխանցմամբ՝ այս մասին Բաբաջանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կոչ եմ անում ձեզ՝ նախաձեռնել քննարկումներ՝ քաղաքական ուժերի և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ, որոնք կվերաբերվեն նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքին, այդ հայտարարության ՀՀ և Արցախի համար բարենպաստ բաղադրիչների վերհանմանն ու իրագործման հնարավորություններին»,- նշված է նախագահին ուղղված դիմումում:

Բաբաջանյանը նախագահին նաև կոչ է արել սահմանների դեմարկացիայի հետ կապված կառավարության որոշումների իրականացումը ժամանակավորապես սառեցնել:

  • Կիսվել: