հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում. Արթուր Հովհաննիսյանը` Մամիջանյանին

Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում. Արթուր Հովհաննիսյանը` Մամիջանյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը։ 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է թեմային, մասնավորապես, նշելով․

«Հայաստանի խորհրդարանում կա պատգամավոր, ով թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ միասին ԵԽԽՎ-ում ԴԵՄ է քվեարկել հայանպաստ բանաձեւին։

Եւ այդ պատգամավորը Սերժ Սարգսյանին (նույն ինքը Նարիմանով) պատկանող «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանն է։

Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում»։

 

  • Կիսվել: