շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բա ինչո՞ւ չստորագրեց, հոխորտաց, որ սա հայանպաստ փաստաթուղթ է, չի՞ ուզում հայանպաստ փաստաթուղթ ստորագրել. Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Բա ինչո՞ւ չստորագրեց, հոխորտաց, որ սա հայանպաստ փաստաթուղթ է, չի՞ ուզում հայանպաստ փաստաթուղթ ստորագրել. Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Ալիևը մտել է մեր բուն տարածք, որ իրեն ճնշի՝ այդ փաստաթուղթը ստորագրեն, բայց հետո ինչ է պատահել, որ Ալիևը հիմա էլ համբերում է մինչև ընտրությունների ավարտը։ Այս մասին այսօր քարոզարշավի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հայանպաստ փաստաթուղթ պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը, որի մասին հայտարարելլ է երկու շաբաթ առաջ՝ կառավարության նիստի ժամանակ:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Բա ինչո՞ւ չստորագրեց։ Կառավարության նիստի ժամանակ հոխորտաց, որ սա հայանպաստ փաստաթուղթ է։ Ինքը չի՞ ուզում հայանպաստ փաստաթուղթ ստորագրել։ Բա Ալի՞ևը չէր իրեն ստիպում այդ փաստաթուղթը ստորագրել։ Թող ինքն ասի, թե ինչ է խոստացել Ալիևին, որ Ալիևն իր կարծիքը փոխել է։ Մարդ պետք է հիմար լինի՝ հայանպաստ փաստաթուղթ չստորագրելու համար։ Ուրեմն՝ եթե չի ստորագրել, սպասենք նոր սյուպրիզների՛՛:

Նա նշեց, որ իր համար հարցական է, թե ինչու միայն հասարակական ճնշումից հետո հայտնի դարձավ հնարավոր փաստաթղթի մասին։

«Բայց գուցե ստորագրել է, մենք չգիտե՞նք։ Մենք չիմացանք, չէ՞, որ ինքը նոյեմբերի 9-ին պետք է կապիտուլյացիա ստորագրի։ Այս մարդիկ, խոսելով իրենց ժողովրդավարության, թափանցիկության մասին, իրականության մեջ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ»,-ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: