կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչու՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչու՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Ինքը իշխանության գալուց հետո է իմացե՞լ: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր մոտ կասկածներ են  առաջացել, թե պատերազմ է լինելու, դրա համար են թողել, որ ինքը գա իշխանության:

՛՛Բա եթե դրանից հետո է իմացել,  ինչու՞ են իրենք հղում անելու 2016-ի, 2017-ի իմ ասածների վրա: Բա եթե իմացել են, որ այդպես է, ինչու՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար: Ե՞ս եմ ասել, որ ՛՛կամ ես եմ լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չպետք է ունենա՛՛: Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում են՛՛,-նշեց Սարգսյանը:

  • Կիսվել: