երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԺԲ-ն ԿԸՀ է ներկայացրել իր ցուցակը. Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում չկա

ԱԺԲ-ն ԿԸՀ է ներկայացրել իր ցուցակը. Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում չկա

Ազգային ժողովրդավարկան բեւեռը ԿԸՀ ներկայացրեց ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Բեւեռի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը՝ իրենք գրանցվել են որպես կուսակցություն, սակայն այն իրականում շարժում է:

Նա հավելեց նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանը ցուցակում ընդգրկված չէ, քանի որ նրա քաղաքացիության տարիները չեն բավարարում պահանջվող պայմաններին:

Այսպես՝ ԱԺԲ-ի ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են.

1. Վահե Գասպարյան

2. Վարուժան Ավետիսյան

3. Կառա Չոբանյան

4. Գարեգին Չուքասզյան

5. Արեգ Կյուրեղյան

6. Նառա բադալյան

7. Արթուր Այվազյան

8. Գեւորգ Սաֆարյան

9. Անահիտ Թադեւոսյան

10. Վահագն Ավագյան:

  • Կիսվել: