երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խորհրդարանը շարունակել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը

Խորհրդարանը շարունակել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը

ԱԺ հունիսի 14-ի նիստում շարունակվել է ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանից հետաքրքրվել է՝ ճանապարհային քարտեզ ու գնահատական կա՞ն, ի՞նչ ծավալի փորձաքննություն է իրականացնելու Արդարադատության նախարարությունը, ինչին ի պատասխան` նախարարի տեղակալը նշել է, որ մոտարկման ենթակա յուրաքանչյուր իրավական ու օրենդրական ակտ համապատասխան գերատեսչությունում է մոտարկվելու, ոչ թե Արդարադատության նախարարությունում: Նախարարությունը միայն փորձաքննություն է իրականացնելու` որքանո՞վ է մոտարկման գործընթացը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը:

Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանն էլ նշել է, որ ՀՀ-ն փորձ է անում իր օրենսդրությունը մոտարկել ԵՄ օրենսդրությանը:

«Պարզ է, որ պետք է լինի մարմին, որը մոտարկման գործընթացի նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնի` հավաստիացնելով, որ մոտարկումն իրականացվում է ԵՄ օրենսդրությանը համապատասխան: Այս նախագիծն Արդարադատության նախարարությանը նման լիազորություն տալու մասին է»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Առաջին ընթերցմամբ այսօր ընդունված որոշ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ քսանչորս ժամվա ընթացքում:

  • Կիսվել: