կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ շենքում նոր վերելակ-ամբարձիչ է տեղադրվել. Զարուհի Բաթոյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ շենքում նոր վերելակ-ամբարձիչ է տեղադրվել. Զարուհի Բաթոյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով մեկնաբանությունների համար, որ օգտատերերը թողել են ԱԺ շենքում անցած շաբաթ տեղադրված վերելակ-ամբարձիչը ցուցադրող իր տեղադրած տեսանյութի տակ:
 
«Հաճելի է ևս մեկ անգամ գիտակցել, թե որքան շատ մարդկանց է հուզում մատչելի միջավայրի խնդիրը Հայաստանում: Հույս ունեմ, որ դուք կաջակցեք իմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը:
 
Վստահ եմ, որ ուշադիր հետևում եք իմ գործունեությանը, բայց ավելորդ չեմ համարում շեշտել՝ փոփոխությունները տեղի չեն ունենա, եթե դրանք չառաջնորդեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, ես ՀՀ ԱԺ-ում առաջին պատգամավորն եմ, որ սայլակ է օգտագործում, բայց հույս ունեմ, որ վաղը հաշմանդամություն ունեցող շատ անձանց կտեսնենք քաղաքականություն մշակողների թվում, հաշմանդամություն ունեցող անձն իր ներկայությամբ է բարեփոխում միջավայրը, և ես նույնպես նպաստում եմ դրան ԱԺ-ում, ինչպես որ ժամանակին՝ Երևանի քաղաքապետարանում և կառավարությունում»,- գրել է Բաթոյանը:
 
Պատգամավորի խոսքով՝ վերջին 6 ամիսների ընթացքում ԱԺ նիստերի դահլիճներից մեկը հասնելու համար ստիպված էր դուրս գալ մասնաշենքից և բակով հասնել մյուս շենք:
 

  • Կիսվել: