ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավտոբուսի վարորդը պարտավոր կլինի օգնել հաշմանդամություն ունեցողներին նստելիս ու իջնելիս

Ավտոբուսի վարորդը պարտավոր կլինի օգնել հաշմանդամություն ունեցողներին նստելիս ու իջնելիս

 Հանրային տրանսպորտի վարորդները պարտավոր կլինեն օգնել հաշմանդամություն ունեցող ուղևորներին ավտոբուս նստելիս ու իջնելիս։ Առաջարկը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պագամավոր, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանինն է։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր քննարկվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի րտահերթ նիստում։
 
Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս Բաթոյանն ասաց, որ գործող նորմերով սահմանված է, որ ներհամայնքային միջմարզային և ներմարզային երթուղիների ավտոբուսների առնվազն 10 տոկոսը պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
 
«Իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այս սահմաված քանակը չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց ներհամայնքային կյանքի լիարժեք իրացումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայելու առկա կարգավորումները»,– ասաց նա։
Խնդիրը շտկելու համար պատգամավորն առաջարկում է միջմարզային ու ներմարզային կանոնավոր փոխադրումների համար գործող 10 տոկոսի պայմանն առայժմ թողնել անփոփոխ, իսկ ներհամայնքային երթուղիների համար սահմանել մատչելիության պայմաններ, մասնավորապես` բոլոր ավտոբուսները դարձնել մատչելի։
 
Բացի այդ, Բաթոյանն առաջարկում է օրենքով սահմանել, որ տրանսպորտում հաշմանդամություն ունեցող ուղևորն իրավունք ունենա անվճար տեղափոխել աջակցող միջոցները (սայլակ, քայլակ և այլն):
Բաթոյանը հայտնեց նաև, որ կառավարությունից առաջարկ է ստացել օրենքն ընդունվելու դեպքում դրա գործարկումը հետաձգել մինչև 2023թ–ի հունվարի 1-ը։

  • Կիսվել: