հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԺ ՔՊ խմբակցության հինգ կին պատգամավորներ կգործուղվեն Վիլնյուս

ԱԺ ՔՊ խմբակցության հինգ կին պատգամավորներ կգործուղվեն Վիլնյուս

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Լիլիթ Ստեփանյանը, Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 21-25-ը կգործուղվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ փորձի փոխանակման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ, Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI)»։

  • Կիսվել: