երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
ԱԺ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը, որը նաև ավագանու անդամ է, 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին

ԱԺ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը, որը նաև ավագանու անդամ է, 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին

2026-ի հունվարին «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում «երկարատև քննարկումներից» հետո որոշեցին մրցույթ հայտարարել և վարձակալել 1998 թվականի արտադրության «Opel» մարդատար ավտոմեքենա։ Այն պետք է լիներ 101-116 ձիաուժանոց, գազով ու բենզինով աշխատող չորստեղանոց մեքենա։ Տեխնիկական բնութագիրը գրելիս ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ասես իրենց ձեռքի տակ ունեցել են Տիգրան Համբարձումյանի «Opel»-ի տեխանձնագիրը։ Իսկ ով է Տիգրան Համբարձումյանը։ Նա Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, էկոպարեկ: Ի դեպ, Տիգրան Համբարձումյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։

Տիգրան Համբարձումյանը 1998 թվականի արտադրության, 116 ձիաուժ հզորությամբ «Opel» մակնիշի մեքենան գնել է 2025թ․-ին 300.000 դրամով։ 

«Մեքենան պետք է աշխատի գազով և բենզինով: Մեքենան վարձակալվում է առանց վարորդի և վարձակալելուց հետո մնալու է կենտրոնում, պետք է սահմանված ամենօրյա գրաֆիկով տեղափոխի կենտրոնի մասնագետներին Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի  դպրոցներ և ՆՈՒՀ-եր, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխաներ և որտեղ կան կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատման ենթակա երեխաներ: Իսկ գրաֆիկից դուրս օգտագործվելու է Կենտրոնի այլ կարիքների համար: Կենտրոնը պարտավորվում է պայմանագրի ավարտից հետո մեքենան սարքին վիճակում վերադարձնել տիրոջը»,- նշված էր տեխնիկական բնութագրում:

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: