շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ, փետրվարի 19-24-ը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Այսպիսի կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատվիրակության կազմում են Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպություննեի բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կկատարվեն ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

  • Կիսվել: