երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱԺ պատգամավորը ԿԽՄԿ ղեկավարից հետաքրքրվել է Վագիֆ Խաչատրյանին գործով մանրամասներից

ԱԺ պատգամավորը ԿԽՄԿ ղեկավարից հետաքրքրվել է Վագիֆ Խաչատրյանին գործով մանրամասներից

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են եւ կարեւորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում: Հանձնաժողովի նախագահի տեղակալը բարձրաձայնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առեւանգման դեպքին, հետաքրքրվել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացի մանրամասներով՝ այս հարցում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:

Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը եւ ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու եւ նրանց ու նրանց ընտանիքների միջեւ կապի պահպանման առնչությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին եւ մարդասիրական խնդիրներին:

  • Կիսվել: