շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Կորեա

ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Կորեա

ՀՀ ազգային ժողովի պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։

Կարգադրության մեջ նշվում է՝ նոյեմբերի 12-19-ը Սեուլ կգործուղվեն Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Գոհար Մանուկյանը։

  • Կիսվել: