ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գևորգ Պետրոսյանը բանաստեղծություն է ձոնել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին

Գևորգ Պետրոսյանը բանաստեղծություն է ձոնել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում բանաստեղծություն է հրապարակել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․

«Դիմակ դրեք հպարտ մարդիկ,
Որ լավ զգանք մարդ ու կնիկ,
Հազիվ ենք տիրել մեղրի կճուճին,
Թողեք վայելենք իկրան ու գինին:
Երեսուն տարի նյութեր գրեցի,
Ոչ մի կապիտալ չվաստակեցի,
Հիմա մի ճարով դարձել եմ իշխան,

 

Չեք թողնում ապրեմ փաշայի նման:
Թե շարունակեք ինձ քննադատել,
Ցուցում եմ տալու ձեզ պատին ծեփել,
Փռել եմ տալու ձեզ ասֆալտներին,
Կալանավորեմ, դառնաք իմ գերին:
Ինձ էլ հասկացեք, ես չեմ ասողը,
Մեռնի Լարիսան, հետո Սորոսը,
Ա՜խ մի ճար գտնեի, փախչեի Իջևան,
Իմ ինչին էր պետք՝ գայի Երևան»։

 

  • Կիսվել: