ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր առաջադրվել

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց. թեկնածու չէր առաջադրվել

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության օրակարգով, տևեց գրեթե 1 րոպե:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Բացակայում է հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջարկը ՔՊ խմբակցության կողմից: Նիստն ավարտվեց»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով կշարժվեն, մինչև ունենան առաջարկ ՔՊ խմբակցության կողմից՝ հանձնաժողովի նախագահի թեկնածուի վերաբերյալ:

Ներառյալ Քոչարյանը, նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 պատգամավոր:

  • Կիսվել: