երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներն ու ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը քննարկել են ոլորտի օրենսդրական հարցեր

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամներն ու ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը քննարկել են ոլորտի օրենսդրական հարցեր

Ս. թ. օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներն ու փորձագետները հանդիպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի Ֆեյսբուքի էջից:
 
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է հաշվետվություն կատարված աշխատանքների ընթացքի և կատարվելիք ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են ոլորտին վերաբերող օրենսդրական բազմաթիվ հարցեր:

  • Կիսվել: