շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ որևէ աշխատակցի կամ պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ հերքում

ԱԺ որևէ աշխատակցի կամ պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ հերքում

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հերքել է լուրն այն մասին, որ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ցանկանում եմ հերքել այս ակնհայտ ապատեղեկատվությունը. ՀՀ Ազգային ժողովի որևէ աշխատակցի կամ պատգամավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնել է բոլոր պատգամավորների թեստավորումն արագացված (ռափիդ) թեստերով:

Կանխարգելիչ միջոցառումները ներառում են․

ՀՀ Ազգային ժողովի շենքերի համընդհանուր ախտահանումն ամսական առնվազն մեկ անգամ,

Բոլոր սենյակների օրական մաքրումն ախտահանող նյութերով,

Յուրաքանչյուր ընդմիջման ժամանակ նիստերի դահլիճների մաքրումն ախտահանող նյութերով,

ՀՀ Ազգային ժողով մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումն անցակետերում և օրական 2 անգամ,

Անվճար դիմակների տրամադրումն անցակետերում և այլն»:

  • Կիսվել: