շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց. գրանցվել էր 12 պատգամավոր

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց. գրանցվել էր 12 պատգամավոր

ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց, գրանցվել էր 12 պատգամավոր:

Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

  • Կիսվել: