շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ պատգամավորների ծեծկռտուքը շարունակվեց (տեսանյութ)

ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ պատգամավորների ծեծկռտուքը շարունակվեց (տեսանյութ)

ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ պատգամավորների ծեծկռտուքը շարունակվեց։ 

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նիստի ընթացքում Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև ծեշկռտուք է տեղի ունեցել։

Մի կերպ նրանց բաժանելուց հետո ԱԺ նախագահը վերսկսեց նիստը, և ամբիոնին ելույթը շարունակելու համար մոտեցած Էդմոն Մարուքյանը նյարդային լինելու պատճառով չկարողացավ շարունակել, և բուռն արձագանքեց դահլիճից Միքայելյանի հայտարարություններին։ Թեպետ Միքայելյանին փորձում էր հանգստացնել Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ակայն դարձյալ չստացվեց, և ԱԺ նախագահը մինչև ժամը 11։00-ն ընդմիջում հայտարարեց։ Նշենք, որ նիստերի դահլիճում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ Բաբկեն Թունյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից միջադեպի համար։

 

  • Կիսվել: