շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել ԵԽ նախագահի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել ԵԽ նախագահի մահվան կապակցությամբ

Այսօր 65 տարեկան հասակում Իտալիայում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Եվրախորհրդարանի նախագահի մահվան կապակցությամբ:

Իտալացի քաղաքական գործիչը Եվրախորհրդարանի պատգամավոր էր ընտրվել 2009 թվականին, իսկ կառույցը նախագահում էր 2019 թվականից:

Դավիդ Սասոլին հայտնի է եղել լրագրողական գործունեությամբ:

  • Կիսվել: