չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ԱԺ-ն ընդունեց ԼՂ-ից տեղահանվածներին ՇՄԶ հավաստագիր տալու հարցը 24-ժամյա ռեժիմում ընդունելու և մի շարք այլ նախագծեր

ԱԺ-ն ընդունեց ԼՂ-ից տեղահանվածներին ՇՄԶ հավաստագիր տալու հարցը 24-ժամյա ռեժիմում ընդունելու և մի շարք այլ նախագծեր

Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստին ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ ներկայացված բոլոր նախագծերը:

Այդ նախագծերի թվում էր նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագրի պարտադիր պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հետաձգելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որին կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր պատգամավորները:

Առաջարկվել էր նախագիծը հրատապ համարել և 24 ժամվա ընթացքում հաստատել հատուկ ընթացակարգով: Այդ հարցին ևս պատագամվորները կողմ քվեարկեցին:

  • Կիսվել: