ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում  է ՀԾԿՀ անդամի պաշտոնում  Լևոն Բունիաթյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է ՀԾԿՀ անդամի պաշտոնում Լևոն Բունիաթյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ նշանակելու հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում ներկայացրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը՝ տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Բունիաթյանի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

«Պարոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Վերջին աշխատանքը՝ 2019թ. մինչ օրս աշխատել է «Էներգի Գրուպ» ընկերությունում, որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի»,- ասաց Թունյանը:

  • Կիսվել: