երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱԺ-ն հյուրընկալել էր Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

ԱԺ-ն հյուրընկալել էր Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ազգային ժողովը հյուրընկալել էր Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Մուկաշ Իսկանդիրովի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական փոխգործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին, տնտեսական ու մշակութային կապերին առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: