չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԱԺ-ն Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք տվեց

ԱԺ-ն Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք տվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնող օրենսդրական նախաձեռնությունը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 114 պատգամավոր։

Նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Սահմանվում է նաև, որ սոցիալական գովազդը 00:00-18:00-ն հեռարձակվում է անվճար, իսկ 18:00-00:00-ն՝ վճարովի:

Բացի այդ, արգելվելու է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրել վիճակախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդը:

  • Կիսվել: