չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը նախաձեռնում է խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով

ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը նախաձեռնում է խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով

Ազգային ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնում է խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորագրով:
 
Հունվարին անցկացվելիք խորհրդարանական լսումներով ցանկանում ենք տեսանելի դարձնել գիտության և անվտանգության փոխկապակցվածության խնդիրները, հանրային լայն քննարկումների արդյունքում վեր հանել Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման ուղիները և ազգային անվտանգության առաջնահերթությունները, ինչպես նաև նախանշել հետագա համատեղ անելիքները»:

  • Կիսվել: