ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անթույլատրելի համարելով առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը: «Իմ քայլը» խմբակցության գնահատմամբ, հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր։
«Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշված է խմբակցության հայտարարության մեջ։



