շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել քննարկվող նախագծերի վերաբերյալ

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել քննարկվող նախագծերի վերաբերյալ

Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
 
Նիստի օրակարգում դրված էին ՀՀ Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում) և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում) նախագծերը:
 
Նախագծերի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը, իսկ հարակից զեկույցով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:
 
Հանձնաժողովը միաձայն բացասական եզրակացություն ներկայացրեց վերոնշյալ նախագծերի վերաբերյալ:
 

  • Կիսվել: