հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանության հիշեցումը

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանության հիշեցումը

ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանվել է Ազգային ժողովի ընտրություններին այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների կողմից ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և քվեարկության օրը ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու, ինչպես և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրվելու իրավական հնարավորություն:

Հիշեցնում ենք, որ օրենքով սահմանված հիշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` 2021 թվականի հունիսի 10-ը ներառյալ, համապատասխան դիմում ներկայացնել տարածքային անձնագրային ծառայություններ, ինչի հիման վրա հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին կընդգրվեք ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում և այդ կապակցությամբ կտրվի սահմանված ձևի տեղեկանք:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դիմումները կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը՝ ժամը 14:00-ն:

  • Կիսվել: