ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ արտահերթ նիստի աշխատանքներն ավարտվեցին

ԱԺ արտահերթ նիստի աշխատանքներն ավարտվեցին

Խորհրդարանը հունիսի 30-ի արտահերթ նստաշրջանում կրկին քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ի նիստում այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Սակայն կայացած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուները չեն ընտրվել: Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը` 0, Արթուր Սարգսյանի թեկնածությանը` 33 պատգամավոր:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ռուբիկ Մխիթարյանի եւ Արթուր Սարգսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը նշել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանների ստեղծմամբ էական քայլ է կատարվել դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման տեսանկյունից: Նրա խոսքով` մասնագիտացված դատարանների եւ դատավորների թվաքանակի ավելացումը կնպաստի արդարադատության արդյունավետության բարձրացմանը եւ հնարավորինս կբացառի ուշացած արդարադատության դեպքերը:

  • Կիսվել: