ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի հետևյալ օրակարգով.

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում) քննարկելու համար։

Արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի երեքական ժամ:

  • Կիսվել: