շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ազգային-ժողովրդավարական Բևեռը» որոշել է Ազատության հրապարակի՝ սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը. հայեցակարգ

«Ազգային-ժողովրդավարական Բևեռը» որոշել է Ազատության հրապարակի՝ սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը. հայեցակարգ

Ս․/թ․ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ԱԺԲ ներկայացուցիչների միջև. Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ի համար Ազատության հրապարակն արդեն իսկ ամրագրված է եղել Բևեռի ամենօրյա միջոցառումների համար, քննարկվել է նույն օրը նույն վայրում ՀՅԴ կողմից հանրահավաք անցկացնելու հարցը։ Այս մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական Բևեռիի հայտարարության մեջ․

«Ազգային-ժողովրդավարական Բևեռը, առաջնորդվելով ժողովրդավարության սկզբունքներով և ընդառաջելով ՀՅԴ խնդրանքին, որոշել է Ազատության հրապարակի սեպտեմբերի 2-ի երեկոն զիջել ՀՅԴ միջոցառմանը։ Այսուհանդերձ, Ազգային ժողովրդավարական Բևեռն ընդգծում է, որ չի կիսում, այսպես կոչված, «Անկախ Արցախի» հայեցակարգը։

Ինչպես ցույց է տվել նախորդ տասնամյակների դառը փորձը, այդ հայեցակարգը ոչ միայն անպտուղ է և փակուղային, այլև պառակտիչ ու վտանգավոր։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը մնում է միասնական հայրենիքի իր դավանած սկզբունքներին հավատարիմ և գտնում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, Արդարադատության միջազգային դատարանի ընդգրկումով, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակում։

Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Բևեռը պահպանելու է օրեր ի վեր սկսած իր շուրջօրյա ներկայությունը Ազատության հրապարակում նաև սեպտեմբերի 2-ին։

Ուստի, կոչ ենք անում մեր համախոհներին, ինչպես նաև Ազատության հրապարակում այդ օրը բոլոր գտնվողներին, դրսևորել զսպվածություն և հայեցակարգային տարբերությունները, և այլ հարցեր, չդարձնել քննարկման կամ բանավեճի առարկա։

Կեցցե՜ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը»։

 

  • Կիսվել: