հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է կայացրել՝ արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է կայացրել՝ արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է կայացրել՝ արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ:

Որոշումը ներկայացնում ենք ստորև.

՛՛Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝ հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն,
համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների,

գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կայունացնելու Հայաստանում ներքին քաղաքական վիճակը և որ ընտրությունները չեն լինելու արդար, ազատ ու թափանցիկ, ինչպես նաև չունենալով պատրանք, թե լավ ծրագրի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է հաղթել դրանցում,

հաշվի առնելով Հայաստանի շահերի իրացման համար գերնպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը ԱՄՆ ռազմավարական շահերի օրակարգում ընդգրկելու հստակ ու կայուն միտումը և Կրեմլի ռեժիմի արագընթաց թուլացումը,
նկատի ունենալով Հայաստանում արտահերթ ընտրությունների ընձեռած “Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա” քաղաքական այլընտրանքը ժողովրդի լայն զանգվածների համար հասու դարձնելու քարոզչական հնարավորությունները,

ուստի և ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունները.
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է՝

շարունակելով վերկուսակցական ձևաչափով ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունը, որպես մարտավարական քայլ՝ կուսակցական ձևաչափով մասնակցել հայտարարված արտահերթ ընտրություններին և դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործել որպես ազգային-ազատագրական պայքարի հզորացման ռեսուրս՝ ժողովրդի համախմբմանը նպաստելու և այդ պայքարը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։

Որպես իր որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու հավաստիք, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որդեգրում է այն մոտեցումը, ըստ որի նախընտրական ցուցակում են ընդգրկվելու խորհրդի անդամների միայն մի մասը։

Մեր ժողովրդին կոչ ենք անում առաջիկա արտահերթ ընտրություններում աջակցել Ազգային-ժողովրդավարական բևեռին ու ձայն տալ նրան հանուն հենց այդ նպատակի՛՛։

  • Կիսվել: