երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել․ ուղիղ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել․ ուղիղ

Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է:

Խոսքը «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հարցի մասին է, որի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես էին եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, սակայն նրանց ներկայացրած հայտարարության նախագծի որոշ դրույթների վերաբերյալ ՔՊ-ն առարկություններ էր ներկայացրել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին դրույթին:

  • Կիսվել: