Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուններից մեկն է. Փաշինյան
Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուններից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛Շնորհավորում եմ ԱԱԾ բոլոր աշխատակիցներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով՛՛,-նշել է նա:


