ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ազատություն տղաներին». «Դիմադրություն» շարժման երիտասարդները հասան դատախազություն (ուղիղ)

«Ազատություն տղաներին». «Դիմադրություն» շարժման երիտասարդները հասան դատախազություն (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման երիտասարդները երթով Ֆրանսիայի հրապարակից հասան գլխավոր դատախազության շենքի մոտ: Դատախազության շենքի մոտ մի քանի շարքով ոստիկաններ են կանգնած:

Շարժման մի խումբ անդամներ, ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրած, լուռ ակցիա իրականացրեցին դատախազության մոտ:

Երթի անդամները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «Ազատություն տղաներին»:

Նշենք, որ այսօր «Դիմադրություն» շարժման երիտասարդները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ քաղաքական բռնաճնշումների:

  • Կիսվել: