հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին. Վանեցյանն անդրադարձել է Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի վատթարացմանը

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին. Վանեցյանն անդրադարձել է Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի վատթարացմանը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի վատթարացմանը:

«Արդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում:

Բայց վստահ եմ, որ բոլորս միասին ունենալու ենք ազատ, անկախ և հզոր Հայաստան:

Առողջություն եմ մաղթում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը նշել էր. ՛՛Վաղը զոնդավորելու են Մամիկոն Ասլանյանի սիրտը, հնարավոր է՝ անհապաղ միջնորդություն ներկայացնենք խափանման միջոցը վերանայելու պահանջով՛՛:

 

  • Կիսվել: