հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ազատության մեջ մնալով՝ Ծառուկյանը օգտագործելով ունեցած ֆինանսական ռեսուրսները կարող է խոչընդոտել գործի քննությանը․ գլխավոր դատախազ

Ազատության մեջ մնալով՝ Ծառուկյանը օգտագործելով ունեցած ֆինանսական ռեսուրսները կարող է խոչընդոտել գործի քննությանը․ գլխավոր դատախազ

Նշենք, որ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։

ԱԺ-ում Արթուր Դավթյանը ներկայացրեց հիմնավորումները՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունիզ զրկելու համար:

«Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության բնույթը, այն է իր ստեղծված և ղեկավարած կազմակերված խմբի կազմում ԱԺ ընտրություներին մասնակցած դաշինքի և թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալը, բազմաթիվ մարդկանց ներգրավվածությունը, մասնակցությունը վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին։

Ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը օգտագործելով անձնական կապերը և ունեցած ֆինանսական ռեսուրսները, հանցագործությունների կատարմանը ենթադրաբար ներգրաված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունը, կխոչընդոտի գործի քննությանը նշված անձանց նկատմամբ՝ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով: Բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալուց վերջինս կարող է խոչընդոտել գործի քննությանը՝գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու, կամ կեղծելու միջոցով»,-ասաց նա:

  • Կիսվել: