շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը

Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ պատռեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՛՛Միասնական Հայաստան՛՛ ազգային շարժումն Ազատության հրապարուկ հանրահավաք է անցկացնում՝ պահանջելով իշխանության հրաժարականը:

Հանրահավաքի մասնակիցների կարգախոսն է՝ ՛՛Հեռացնենք Նիկոլին՛՛։

Մասնակիցները հանրահավաքի ընթացքում ցանկանում էին այրել ԼԳԲՏ համայնքի դրոշը, սակայն ոստիկանների հորդորից հետո փոխեցին իրենց որոշումը՝ պատռեցին դրոշը, քանի որ քամու պատճառով այրելու դեպքում հնարավորն է՝ մարդիկ տուժեին:

՛՛Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան՛՛ կուսակցության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանն իր ելույթում ասաց. ՛՛Ես խորապես համոզված եմ, որ հայոց սուրբ հողում տեղ չունեն այլասերված մշակույթները, իսկ ԼԳԲՏ ներկայացուցիչները մեր իշխանության ժամանակ 24 ժամվա ընթացքում լքելու են Հայաստանի սուրբ հող՛՛:

  • Կիսվել: