ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ազա´տ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան

Ազա´տ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան

Այսօր մարդիկ կան, ովքեր հարցազրույց կամ ելույթ են ունենում և իմ մասին բացասական գնահատականներ են հնչեցնում, իրենց կարծիքով` հոխորտում կամ փորձում ինքնահաստատվել` ցավոք, չհասկանալով, որ իրենց պարագայում ես ավելի ծանր կտանեմ, եթե իրենք հանկարծ սկսեն ինձ գովել կամ սատարել։ Այս մասին գրում է ԱԺ իմքայլական պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

«Ուզում եմ մի բան հիշեք, որ երբ տեսնում եմ նման հարցազրույցներ, մտքի փայլատակումներ` առաջացած միակ գայթակղությունն այդ նյութն իմ պատին դնելն է, տարածելն է, որ ավելի շատ մարդ տեսնի իմ և ձեր ծայրահեղ տարբերությունը, որ հանկարծ մեկի մտքի ծայրով չանցնի, որ իմ և ձեր միջև կարող է ընդհանուր տեսակետ կամ արժեհամակարգ լինել։

Այնպես որ, ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում։
Բարի կիրակի բոլորին»,- գրել է նա։

  • Կիսվել: