չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ․ՌԴ ԱԳՆ

Այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ․ՌԴ ԱԳՆ

Այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բաքուն Ղարաբաղի տարածքում այսպես կոչված հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին տեղեկացրել է Մոսկվային, եւ ինչպես այդ միջոցառումները կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերի վրա:  

«Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի ունեցած շփումների արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի արտաքին գործերի նախարարության գծով։ Ինչ վերաբերում է ծանուցմանը, մենք այդ տեղեկությունը ստանում ենք ադրբեջանական կողմից»,-ասել է Զախարովան։ 

  • Կիսվել: