երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այվազյանը և Լավրովը ուշադրություն են դարձրել Արցախում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին

Այվազյանը և Լավրովը ուշադրություն են դարձրել Արցախում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը,  տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում`բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական ​​աշխատանքների շուրջ:

Հաղորդվում է նաև, որ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

  • Կիսվել: